Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ:

Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել ամերիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:

Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել` Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:

Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:

Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել»: