Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Պաշտոնական

Աղբավայրում տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Սիրելի երևանցիներ, Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում: Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում: Աղբավայրում՝

- տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ,
- ամբողջ տարածքը ցանկապատվել է,
- ⁠արդիականացվել և կահավորվել է պահակակետը,
- ⁠անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:

Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։ Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:

Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա»: