Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

Ոչ իրավաչափ է ճանաչվել «Իզմիրլյան»-ում կատարված երկրորդ խուզարկությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը բավարարվել է «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով պաշտպան Արմինե Ֆանյանի ներկայացրած բողոքը:

«Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը»,- այս մասին տեղեկացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցենք, որ փետրվարի 13-ին իրավապահները խուզարկություններ են « Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի եւ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում: Օրեր առաջ էլ դատավոր Վազգեն Ռշտունին էր ոչ իրավաչափ է ճանաչել  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը: