A
A
Կենսաթոշակը անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։
Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել Ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։