Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց

18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց, գրել է նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի վաղ 18 ամյա Դավիթ Մինասյանին կալանավորեց երկու ամսով։

Նախաքննական մարմինը միջնորդել էր նրան կալանավորել 2 ամսով։ Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։