ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի հրատապ նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 67 կողմ, 6 դեմ ձայներով։
Փոփոխությամբ առաջարկվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական մարմինների անուններ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։
Զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ սա նախկին վրիպակի ուղղում է։ Մյուս փոփոխությամբ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում, եթե այն կամ ծրարը պարունակում է որևէ նշում կամ այլ իր։ Ըստ Ջուլհակյանի՝ սա միտված է քվեարկության վերահսկողության բարելավմանը։
Ընդդիմությունը քննադատեց նախագիծը՝ նշելով, որ այն ներկայացվել է շտապ և ընտրություններից առաջ։ Նրանք կարծում են, որ փոփոխությունները կարող են ազդել ընտրարշավի վրա և ունեն քաղաքական ենթատեքստ։
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո, իսկ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումն սկսվում է ապրիլի 13-ից։