A
A
Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:
Մասնավորապես`Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Հետիոտներին հորդորում են օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ: