Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընթանում է Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։ Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ կալանքի։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։