A
A
Արարատ Միրզոյանը Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D'honneur):
Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։