A
A
Երևանում կկառուցվի շուրջ 2 կմ երկարությամբ նոր ճանապարհ և երկաթբետոնե կամուրջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով, իրականացնում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Պաշտոնական արարողության ընթացքում կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը։ Օրերս նաև ստորագրվել էր շինարարական աշխատանքների պայմանագիրը։
Նոր ճանապարհը հնարավորություն կտա նվազեցնել մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է։ Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում ներառված է նաև Հրազդան գետի վրա ավելի քան 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը։
Մանրամասները՝ տեսանյութում։