A
A
Թանկարժեք մետաղների գներն աճել են
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը այս ամսվա 17-23-ի համար սահմանել է թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` ՀՀ դրամով։
Ոսկի՝ գնումը` 18534.4 (+306.64), վաճառքը` 20146.09 (+333.31),
Արծաթ` գնումը ` 355.85 (+13.87), վաճառքը` 386.79 (+15.07),
Պլատին` գնումը` 17001.95 (+447.88), վաճառքը` 18480.38 (+486.83),
Պալադիում` գնումը` 6754.53 (+232.29), վաճառքը` 7341.88 (+252.49):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։