Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-08-21_21-49-18
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել. ԱԳՆ

Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։