Տեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին․ Հ․Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դեռ կտեսեք, թե մենք ինչերից ենք զրկվելու շուտով և ինչերից ենք զրկվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1993-1996թթ․ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ ՀՀայաստանի լարված հարաբերություններին։
Հրանտ Բագրատյանը հիմնականում խոսում էր գյուղատնտեսության ոլորտից, որն այսօր ծանր վիճակում է այն պատճառով, որ ՌԴ-ն արգելել է մեր գյուղմթերքի ներմուծումը։ Ինչ վերաբերում է Եվրամիության ընձեռած այն արտոնություններին, որ Հայաստանը կարող է առանձ մաքսային վճարների գյուղմթերք արտահանել եվրոպական երկրներ, ասում է, դա լավ է, բայց շատ փոքր հնարավորություն է։ Հատկապես որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է։
«Աշխարհում արտադրվում է 2,5 մլն տոննա ծիրան, որից 1,2 մլն տոննան Թուրքիան է արտադրում։ Մենք լավագույն դեպքում արտադրում ենք 100 հազար տոննա։ Թուրքիան թույլ չի տա, որ մենք թռնենք իր վրայից և ԵՄ ծիրան տաենք»,- հավելեց նա։
Նախկին վարչապետն անդրադարձավ նաև Հայկական երկաթուղու շուրջ ստեղծված այն իրավիճակին, որ ՌԴ-ն չի ցանկանում ընդառաջել ՀՀ իշխանությունների խնդրանքին և զիջել դրա կոնցենսիոն կառավարումը։ Ավելին, Հրանտ Բագրատյանը պնդում է, որ անգամ Մեղրիի երկաթգծի այն հատվածը, որտեղ նախատեսվում է կառուցել TRIPP-ը, նույն կոնցենսիոն համաձայնագրի արդյունքում գտնվում է ՌԴ-ի վերահսկողության ներքո։
«Եթե ռուսները չեն համաձայնում, երկաթգիծ չի կառուցվի այդ 43 կմ-ում։ Մենք ամբողջ երկաթգիծը տվել ենք նրանց, Մեղրիի հատվածում ռելսեր չկան, երկաթգիծ կա, պալասան կա, թունելները կան։ Կոնցեսիայի տակ է, ուրիշի օբյեկտի վրա ոնց ես բան կառուցում։ Օգոստոսի 8-ին պետք է Նիկոլ Փաշինյանը Թրամպին ասեր, սա ինչ ենք ստորագրում։ Թրամպն այսօր է իմանում, որ հարց կա։ Տեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։