Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակ. Ո՞ւմ է ստուգելու հարկայինը

Տնտեսություն
3fd9ae52f533be108ee0dbebbd2329f7

2012-ի հունվարի 1-ից կիրականացվեն բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի ընթացքում ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը։

Կոմիտեն թեստավորել և գործարկել է ռիսկի համակարգը: Արդյունքում առաջին անգամ ըստ ռիսկայնության գնահատվել և կայքում տեղադրվել են 2012-ի ընթացքում ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Այն տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջի ՙ Հարկային տեղեկատվություն՚ բաժնում (taxservice.am): Ռիսկերի գնահատման համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետների հետ համատեղ:

ՊԵԿ Ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը տեղեկացրել է. «Ռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկային չափանիշների հիման վրա, որոնք ձևավորվում են հարկային մարմնի կենտրոնական տեղեկատավական բազայում առկա տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հարկ վճարողների միանման խմբերի համար սահմանվում են իրենց բնորոշ ռիսկային չափանիշները, որպեսզի փոքր ու խոշոր հարկ վճարողների համար չկիրառվեն միանման մոտեցումներ»

Ավելացնենք, որ օրենքով սահմանաված է, որ բարձր ռիսկայնության խմբում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումներ կարող են իրականացվել ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` 5 տարին 1 անգամ:

Օրենքի համաձայն տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարողների առնվազն 70%-ը պետք է կազմեն բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտները, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5%-ը: