A
A
Արթուր Աբրահամը գեղեցկուհի է ընտրելու
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ընդգրկվել է «Միսս Գերմանիա-2012» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում: Այդ մասին տեղեկացնում է Schwäbische Zeitung թերթը:
Հայազգի բռնցքամարտիկից բացի Գերմանիայի այս տարվա գեղեցկուհուն ընտրելու հնարավորություն ունեն նաեւ ֆուտբոլի նախկին մարզիչ Ռայներ Կալմունդը եւ կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնուհի Ռեգինա Հալմիխը:
«Միսս Գերմանիա-2012» գեղեցկության մրցույթին մասնակցելու են ընտրական փուլի արգելքները հաղթահարած 24 գեղեցկուհիներ: Այն տեղի կունենա փետրվարի 11-ին, Բադեն Ռյուստ քաղաքի «Եվրոպա Պարկ» ատրակցիոնների այգում: