Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը կեղծ կոնյակ է գտել

Տնտեսություն
c2692853bcd8e32e28b1f7e09c5a42e1

ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցները համատեղ ջանքերով պարզել են, որ Երևանի բնակիչ Գարեգին Վանոյանը տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված «Տոնական», «Ախթամար» և «Նաիրի» պիտակներով կոնյակներ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է՝ «Սեփական արտադրանքը նրան հաջողվել է 58.000 դրամով իրացնել Գումի շուկայի հարևանությամբ: Սակայն այն պահին, երբ կարծել է, որ գործարքը հաջողությամբ ավարտված է, բացահայտվել է օպերատիվ հետախուզության աշխատակիցների կողմից»:

ՊԵԿ հետաքննության վարչությունը ՀՀ քր. օր. 207 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում միաժամանակ պարզվել է, որ տնայնագործ-ձեռներեցը մենակ չի իրականացրել իր բիզնես-մտահղացումները։

Գործընկերը Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանն է եղել, որը կոնյակների պոլիէթիլենային թաղանթներն է պատրաստել: Իսկ նրանց բնակարաններում կատարված խուզարկությամբ պարզել են, որ եթե դեպքը չկանխեին, կեղծված կոնյակի մեծ խմբաքանակ էր հայտնվելու շուկայում, ընդ որում՝ համալրված ոչ պակաս թանկարժեք տեսականիով: