Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում 2-րդ փոստն են կողոպտել

Հասարակություն
430223b13ff1d7b368249e579ebd3818

Այսօր՝ փետրվարի 6-ին, անհայտ անձինք դիմակներով հարձակվել եւ կողոպտել են Մոսկվայի «Պոչտա Ռոսիյա»-ի բաժանմունքներից մեկը՝ իրենց հետ տանելով 2,5 մլն ռուբլի։

Ոստիկանությունը հաղորդել է, որ կողոպտիչները ատրճանակներով սպառնացել են փոստի աշխատակիցներին։

Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նախորդ անգամ կողոպտիչները փոստի մեկ այլ բաժանմունքից տարել էին 7,5 մլն ռուբլի։ Այդ կողոպուտի մեջ կասկածվող հանցագործները ձերբակալվել են։

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ գողերին ուղղություն տվողը փոստային ընկերության աշխատակիցներից մեկն է։