«Չենք լռելու»-ն արտագաղթի մասին (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ահազանգել մեր իրականության ամենատագնապահարույց երևույթների մասին եւ այսօր տարածել է մի հաղորդագրություն, որում նշում է, որ իր ահազանգերն անուշադրության մատնելը հղի է իրավիճակի վատթարացման վտանգով:
«Ցավոք, հայրենի իշխանությունները մեր երկրի համար հույժ կարևոր խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են սեփական ընտանիքների համար հարստություն դիզելով: Անխոհեմ քաղաքականությունը խորացնում է մեր երկրի համար պատուհասի վերածվող խնդիրները: Դրանցից մեկը Հայաստան-Նախիջևան սահմանի ամայի վիճակն է:
«Չենք լռելու»-ն ներկայացնում է երբեմնի հայկական գյուղերի բացառիկ կադրեր:
1924թ. Շարուրը և Նախիջևանը փաստացի բռնակցվեցին խորհրդային Ադրբեջանին: Հետագա տարիներին Հայաստանի կոմունիստական վարչակազմի կողմից սկսվեց Հայաստանի` Նախիջևանի հարակից տարածքների հայաթափումը:
Ազատված տարածքները հնարավորինս բնակեցվում էին ադրբեջանցիներով կամ տրվում նրանց որպես արոտավայր:
Այլևայլ հնարովի պատճառներով և նույնիսկ ուժային միջոցների կիրառմամբ 50-ական թթ. դատարկվեց ավելի քան 20 գյուղ: Ներկայումս ունենք մերկացած սահման:
Ամենազարմանալին այն է, որ անկախության ընթացքում որևէ կերպ չվերանայվեց կենսականորեն այս սուր խնդիրը` շարունակելով մատնվել լռության»,- հայտարարել են երիտասարդ ակտիվիստները եւ տրամադրել հետեւյալ տեսանյութը.