A
A
ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ին2004թ. հունիսի 13-ին թիվ 52 ընտրատարածքում /Գորիս/ տեղի կունենա ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
ԿԸՀ-ն այսօր հատատեց թիվ 52 ընտրատարածքում լրացուցիչ ընտրության նախապատրատման եւ անցկացման հիմնական ժամանակացույցը: Պատգամավորության թեկնածուները գրանցվելու են մայիսի 4-9-ը: Նախընտրական քարոզչությունը կտեւի մայիսի 10-ից հունիսի 11-ը:
Ի դեպ, խոսակցություններ են պտտվում, որ այս ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններին մասնակցելու է նաեւ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: