ՀԱՐԿԵՐՆ ԱՌԱՆՑ ՔԻՄՀԱՄԱԼԻՐԻ ԷԼ ԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Լոռու մարզի համայնքային բյուջեն անցյալ տարի կազմել է 1 մլրդ 775 միլիոն դրամ»,- երեկ Վանաձորում «Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի» բացումից հետո տեղեկացրեց Լոռու մարզպետը: Նա տեղեկացրեց, որ 1 միլիարդ դրամը եղել է դոտացիոն գումար:
Այս տարի Հենրիկ Քոչինյանը հույս ունի, որ մարզի համայնքների սեփական բյուջեն կհասնի 1 մլրդ 800 միլիոն դրամի: «Մարդիկ արդեն կարողանում են հարկ տալ»,- վստահեցրեց Լոռու մարզպետը:
Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ ապրիլի 15-ը «սլովակյան մի ընկերության հետ մի վերջնական փաստաթուղթ կստորագրվի» Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման ուղղությամբ:
Թե ինչքան ներդրումներ կանի սլովակյան ընկերությունը, մարզպետը համարեց առեւտրային գաղտնիք վստահեցնելով, որ ինքն էլ չգիտի: