A
A
ՔՈՉԻՆՅԱՆԸ ԼԵԶՎԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
Աջակցիր «Ա1+»-ին
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին մարզի քաղաքական ընդդիմությանը մեղադրում է շանտաժներով եւ սպառնալիքներով ժողովրդին ընդդիմության հանրահավաքներից հեռու պահելու մեջ:
Երեկ մարզպետը հիշյալ մեղադրանքներից այսպես պաշտպանվեց. «Եթե մի խումբը քարոզարշավ է ծավալում իր գաղափարների համար, մենք էլ մերն ենք անում: Ես կարող եմ ասել, որ իրենք միայն շառլատաններ են, անբարոյականի երեխան անբարոյական է մնում»:
Մարզպետը վստահեցրեց, որ ինքը ոչ մեկին չի սպառնացել, թե ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու դեպքում աշխատանքից կհեռացնի: «Հլը ոչ ոք չի կարող նման բան ասել»,- ասաց նա: