Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Դելոնը ինչ ունի չունի, վաճառում է

Հասարակություն
cb1ecb8aa93780a14b6b735915ae5116

Ֆրանսիացի կինոաստղ Ալեն Դելոնը պատրաստվում է աճուրդի հանել վերջին 50 տարիներին կուտակած ժամացույցների բացառիկ հավաքածուն։

Ապրիլի 5-ին, Փարիզի «Կոռնետ դը Սենսիր» աճուրդի տանը Դելոնի հավաքածուի 100 զույգ ժամացույցները կդրվեն վաճառքի։

Վաճառվելու են աշխարհի առաջին գեղեցիկ տղամարդուն պատկանող «Rolex», «CARTIER», «Breitling» և այլ համաշխարհային ֆիրմաների արտադրության ժամացույցները։

Աճուրդի կազմակերպիչները մտադիր են մարտի 22-24-ը Հոնկոնգում ցուցադրել Դելոնի հավաքածուն, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ Չինաստանը, որտեղ Ալեն Դելոնը ժամանակին շատ սիրված դերասան է եղել, աճուրդին ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Հատկանշականն այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, անցյալ դարի սեքս-խորհրդանիշը աճուրդաի էր հանել իր եզակի գինիների հազվագյուտ հավաքածուն։

Ավելի քան 1000 շիշ գինի անցյալ տարվա նոյեմբերին վաճառվեց Փարիզի Ելիսեյան դաշտերի «Fouquet» ռեստորանում։ Վաճառքից ստացված գումարը երկու անգամ գերազանցել է գինիների համար աճուրդում նախատեսված առավելագույն գինը, կազմելով 250 հազար եվրո։