Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Մայակում

Հասարակություն
a0688e33e5960ad3f94ef163c0841bd9

Մարտի 7-ին, ժամը 00.02-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Մայակ թաղամասի թիվ 1 շենքի 4-րդ մուտքի 3-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 1 շենքի 4-րդ մուտքի 3-րդ հարկում այրվում է 2 գ.մ էլեկտրական մալուխ:

Ըստ ԱԻՆ մամլո հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մարվել է ժամը 00.15-ին: