Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղի կանայք հերոսներ են

Հասարակություն
ca22fd7898700c440f7caca85d1ae980

Մեղր, կարագ, պանիր, ձու, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն, մուրաբաներ, լավաշ,- այս ամենն այսօր կարելի էր գնել հենց արտադրողներից։

Երեւանի մարզերից ժամանած կանայք այսօր որոշել էին ներկայացնել իրենց աշխատանքը։

Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան եւ «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակը ծրագիր էին իրականացրել՝ կանանց ներգրավածությունը գյուղատնտեսության ոլորտում խրախուսելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում այսօր 10 կանայք ստացան «Հերոս կին» կոչումը։

«Կանաք ոլորտում չեն ներկայանում այն չափով, ինչքանով արժանի են եւ նրանց աշխատանքը չի խրախուսվում։ Այս կանայք մրցանակներ ստացան, հաշվի առնելով այն հանգամանքը, թե նրանք որքանո՞վ են ակտիվ համագործակցություն ծավալել եւ համայնքի կյանքը զարգացրել»,- «Ա1+»-ին ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը։

Նա նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու։
«Հերոս կին» մրցանակին արժանացած «Թամար տատիկ» ՍՊԸ -ի տնօրեն Վերա Գրիգորյան-Զաքարյանը շատ ուրախ է ստացած մրցանակի համար, բայց նաեւ մտահոգ, որ բիզնեսով զբաղվելու համար շատ խոչընդոտներ կան։ Նա արտադրում է չիր։

«Իմ արտադրանքն իրացնում եմ արտերկրում, քանի որ Հայաստանում պատասխանատվության պակաս կա՝ վերցնում են վաճառքի, հետո գնում ես, որ գումարը ստանաս, չեն տալիս, թե. հետո եկեք։ Իսկ գնալ- գալու վրա էլ ծախսվում է ամբողջ ստանալիքը»,- սրտնեղեց տիկին Վերան։

Նրա միակ երազանքը՝ թեկուզ փոքրիկ, ֆիրմային խանութ ունենալն է։

Ի դեպ, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր գնումներ կատարեց՝ առավ գյուղի կանանց պատրաստած բարիքները։