5000 հոգի կդառնան շահառու (տեսանյութ)
Այսօր տեղի կունենա «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող 1,5 տարվա տեւողությամբ ՀՀ 8 մարզերի 18 քաղաքների 23 ցերեկային և համայնքային կենտրոններում, շուրջ 5000 առավել անապահով և խոցելի անձանց սոցիալական, առողջապահական, և սննդի մատուցման ծառայությունների ծրագրի հանդիսավոր շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամ»-ի ֆինանսական օժանդակությամբ: Միջոցառմանը հրավիրված են պետական այրեր, հասարակական և քաղաքական գործիչներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2000-2010թթ. իրականացրել է վերոհիշյալ ծրագիրը ՀՀ կառավարության և այլ դոնորների համաֆինանսավորմամբ:
Շնորհիվ այդ աջակցության՝ «Առաքելություն Հայաստան¦շ»ՀԿ-ն գրեթե 10 տարի անընդմեջ սպասարկել է ՀՀ 8 մարզերի շուրջ 8000 միայնակ տարեցների, հաշմանդամների և կարիքավոր ընտանիքների`մատուցելով սոցիալ-առողջապահական տարբեր ծառայություններ և ամենօրյա տաք սնունդ: Սակայն 2011թ. ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պատճառով, ֆինանսավորման մեծ մասը կրճատվեց և ծրագիրը հայտնվեց փակման եզրին :
ՀՀ կառավարության եւ «ԲՀՀ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամ»-ի ֆինանսական օժանդակության շնորհիվ հնարավորություն ընձեռվեց շարունակել հազարավոր շահառուների համար կենսականորեն կարևոր ծառայությունների մատուցումը և ապահովել ՀՀ ողջ տարածքում գործող, իր այլընտրանքը չունեցող, սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման համակարգը:
Ծրագրի համար ՀՀ կառավարությունը ներդրեց 164 մլն դրամ, իսկ ԲՀՀ-Հայաստանը իր 170կաճգնաժամային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում` մոտ 170 մլն. դրամ:
ԲՀՀ-Հայաստանի «Հակաճգնաժամային հիմնադրամ» ծրագրը մեկնարկեց 2009թ. և նպատակաուղղված էր սատարելու ՀՀ-ում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանը և հաղթահարմանը:
Ծրագիրն իրականացվել է մինչը 2011թ.-ի վերջը, որի ընթացքում ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 59 ծրագիր ամենատարբեր ոլորտներում` (սոցիալական, կրթական, գյուղատնտեսության, համայնքային զարգացման, մշակութային և այլն) 4,833,309 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, որից 2,122,355 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ԲՀՀ-Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհներն են, իսկ 2,760,954 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` ընհանուր համաֆինասավորումը:
Ֆինանսավորված ծրագրերը հիմնականում սոցիալական և մարդասիրական ուղղվածություն ունեն, հասցեագրված հասարակության առավել խոցելի և անապահով անդամներին՝ հաշվի առնելով ճգնաժամի հետևանքով խորացած ծանր սոցիալական իրավիճակը հանրապետությունում: