Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաջարանի խնդիրը դեռ լուծված չէ

Հասարակություն
da2f07598423ac5488a760e3d3b2575a

Քաջարան գյուղի բնակիչները վճռական են եւ չեն լքելու իրենց գյուղը։ «Ա1+»-ին հայտնեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը՝ ավելացնելով, որ առկա խնդիրը դեռ լուծված չէ։

Մոտ մեկ ամիս առաջ Ռաֆիկ Աթայանը գյուղացիների անունից բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության ապրիլի 28-ի որոշումը, ըստ որի Սյունիքի մարզի մի քանի գյուղի, այդ թվում՝ Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բաց հանքի շահագործման եւ թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար։

Ըստ գյուղապետի՝ նրանք չեն լքի գյուղը, անգամ այն պարագայում երբ համարժեք, նույնիսկ ավել փոխհատուցում տրվի։

«Մենք, ասենք, գնացինք, իսկ մեր հայրերի, պապերի կամ ապուպապերի գերեզմանները ի՞նչ պետք է անենք»,- եզրափակեց գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։