Ժամանում է ԱԷՄԳ-ի տնօրենը
Ապրիլի 18-19-ը Երևան կժամանի Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի գլխավորած պատվիրակությունը:
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոն հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ:
ԱԷՄԳ պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայան:
Այս մասին հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը։
Քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Շինարարությունը նախատեսվում է սկսել 2013թ-ին։
ՀՀ էներգետիկայի նախարարը հայտնել է, որ հին ատոմակայանը կկանգնեցվի միայն այն ժամանակ, երբ շահագործման հանձնվի նորը:
Չնայած մարտի 29-ին Երևանում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վադիմ Միտյուշինը ստորագրել են համաձայնագիր, որով վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը: