Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունն օգտագործում է Կոմկուսի կարգախոսը

Հարցազրույց
1753982619b42c1f3636885de1b05f7a

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ նախընտրական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ կոմունիստների նկատմամբ ժողովրդի ուենցած սրտի հիշողությունն այսօրվա սոցիալապես անապահով կյանքի խորապատկերի վրա ավելի է ուժգնանում։   

 Հարզացրույց ՀԿԿ ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանի հետ։

 

-Նախընտրական երկրու շաբաթները ետեւում են, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը եւ ձեր հնարավորությունները։

-Քարոզարշավի ընթացքը կարելի է համարել նորմալ այն առումով, որ հեռուստատեսությունը հավասարաչափ ներկայացնում է կուսակցությունների հանդիպումները. դա նկատելի է եւ ողջունելի, կարծում եմ՝ այս հարցում  կողմնակալություն չկա։ Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա իշխանական կուսակցությունները, բնականաբար, ունեն որոշակի առավելություն, դա ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն է։ Արդյունքում ստեղծվում է  տպավորություն, որ նրանց հանդիպումներն անցնում են ավելի մարդաշատ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավին, ապա այստեղ ընտրողների կողմից նկատվում է  որոշակի վախվորածություն, այդ է պատճառը, որ քիչ են գալիս հանդիպումներին, հիմնականում դրանց մասնակցում են տվյալ կուսակցության անդամներն ու համակիրները։ Մի տեսակ անհավասար պայմաններում են հայտնվել ընդդիմադիր կուսացությունները։ Փոխարենը ակհայտ է իշխանական կուսակցությունների հնարավորությունների ցուցադրությունը, նրանք ավելի շատ միջոցներ ունեն ստեղծելու այդ պատկերը. պաստառներ, հոլովակները, այլ քարոզչամիջոցները ճնշում են գործադրում հասարակական գիտակցության վրա։ Սա միայն վկայում է անհավասար մրցակցային պայմանների մասին։

-Վերադառնալով ՀԿԿ-ի քարոզարշավին, հանդիպումների ժամանակ ընտրողների կողմից փոխըմբռնում զգո՞ւմ եք։

-Այս ընտրություններում, ի տարբերություն նախորդ ընտրությունների, իշխանական կուսակցություններն օգտագործում են մեր կռվանները, խոստանում են անվճար բնակարաններ, աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղեր։ Դրանք մեր լոզունգներն են։ Իսկ ի՞նչն էր խանգարում իշխանությանն այդ լոզունգները կյանքի կոչել։ Ո՞վ էր խանգարում, որ անցած տարիների ընթացքում քայլեր անեին դրանք իրականացնելու ուղղությամբ։ Մեր լոզունգները փոխառել են եւ ուղղակի ավելի ակտիվ ներկայացնում են։ Բայց դրանք իրենց դեմ են աշխատելու, որովհետեւ շարքային ընտրողը շատ լավ հասկանում է, որ եթե անող լինեին, կանեին այսքան տարի։

-Պարոն Սաֆարյան, այսօր մեր հասարակության մի ստվար զանգված կարոտով հիշում է այն տարիները, երբ անվճար բուժօգնությունից էին օգտվում, անվճար կրթություն էին ստանում, եւ անգամ բնակարան, բայց Կոմկուսն այսօր եթե անկեղծ լինենք, չունի բարձր վարկանիշ, հեղինակություն եւ ընտրազանգված։ Հույս ունե՞ք, որ կհաղթահարեք 5 տոկոսի սահմանագիծը։

-Գիտեք, ամեն բան կրկնվում է, լինի դա մոդաներ, գաղափարներ, տարբեր ընկալումներ։ Էնգելսն ասում էր. պատմության անիվը երբեմն ետ է գնում, որպեսզի ավելի մեծ թափով առաջ գա։ Վերջին 22 տարիների ընթացքում ՀԿԿ-ն ունեցել է մակընթացություններ, տեղատվություններ, եւ Կումկուսի պիկը սկսվեց 1994 թվականին, երբ մեզ հաջողվեց  վերստեղծել բոլոր շրջանային կառույցները նոր հենքի վրա եւ հայտնվեցինք խորհրդարանում։ Դրանից հետո, ցավոք, որոշակի անառողջ դրսեւորումներ ի հայտ եկան, մարդկանց հեռացրին կուսակցությունից,  այն տրոհվեց, որի արդյունքում առաջացավ նաեւ մեր կուսակցությունը՝ 1998 թվականին, բայց դա չխանգարեց երկու կոմունիստական կուսակցություններին միասին 1999 թվականին հավաքել 15 տոկոս՝ 12 տոկոս ՀԿԿ-ն, եւ 2,49՝ մենք։ Դա էլեկտորալ առումով ամենաբարձր նիշն էր։

-Ավելին, ձեր էլեկտորատի մի զգալի մասն էլ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ ընտրեց «Միասնություն» դաշինքը։

-Այո, միանշանակ։ Մի մասն էլ ընտրեց Կարեն Դեմիրճյանի գլխավորած ուժին։ Բայց այդուհանդերձ, 21 կուսակցությունների մեջ կոմունիստները ստացան 15 տոկոս եւ խորհրդարանում ձեւավորեցին երկրորդ խմբակցությունը՝ պատգամավորների թվով։ Սերգեյ Բադալյանի մահից հետո կուսակցությունը թուլացավ, էլի մի անգամ պառակտվեց։

- Այսօր դուք միավորվեցին ՀԿԿ-ի հետ, արդյո՞ք ավելի արդյուվետ չէր լինի ձեր պայքարը, եթե մյուս կոմունիստական գաղափախոսություն ունեցող ուժերն էլ միավորվեին ձեզ հետ։ Թե՞ դուք որակն եք կարեւորում, ոչ թե քանակը։

-Իհարկե լավ կլիներ, որ ոչ միայն կոմունիստական, այլ սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցությունները միավորվեին, եւ ձեւավորվեր ձախ ուժերի դաշինք։ Դա իմ մոտեցումն էր, ցավոք, այն չունեցավ հաջողություն։ Մենք երկու կուսակցությունով ենք միավորվել եւ զգում ենք արդեն ժողովրդի դրական  վերաբերմունքը։ Մենք կարող էինք ձախ ուժերի մեծ բլոկ ստեղծել եւ ներկայանալ իբրեւ իշխանության իրական հակակշիռ, բայց դա արդեն անցած փուլ է, կորցրած հնարավորություն։

-Պարոն Սաֆարյան, այսօր անկախականները, հանրապետականներն նորանկախ Հայաստանը համարում են իրենց ձեռքբերումը, լիբերալները՝ իրենցը, իսկ դուք ձեզ տեր զգո՞ւմ եք։

-Այո, մենք միակ կուսակցությունն ենք, որ անցյալի արժեքները մեր մեջ պահած՝ կամուրջ ենք նետում դեպի ապագա։ Մենք մեզ համարում ենք պատասխանատու ընդդիմություն, մենք պատասխան ենք տալիս մեր 70 տարիների ձեռքբերումների, ինչու ոչ նաեւ սխալների համար։ Մենք վիրտուալ կուսակցություն չենք։

 

-Այսինքն, կա արմատական ընդդիմություն, կա արմատականների կողմից որակավորվող «կեղծ ընդդիմություն», եւ պատասխանատու ընդդիմություն. Դա դո՞ւք եք։

-Այո, մենք չենք առաջնորդվում «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ մենք միայն չենք քննադատում, առաջարկում ենք նաեւ ելքեր։ Այս տարիների ընթացքում, օրինակ, իշխանությունը որոշ հարցերում լսել է մեր քննադատությունն ու ինչ-որ քայլեր ձեռնարկել է, մասնավորապես, ի վերջո ընդունեց  արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը։

-Բայց միայն հայեցակարգը, ուրիշ ինչ։

-Դա էլ քիչ չէ, եթե մենք հայտնվենք խորհրդարանում, մենք նախաձեռնելու ենք, հեղինակելու ենք օրենք արդյունաբերության վերականգնման մասին: Արդյունաբերությունը պետք է համարվի առաջնահերթ, գերակա ուղղություն։ Այս հանգամանքը մոռացված է եղել։ Պետությունը բաց թողեց իր ձեռքից արդյունաբերությունը, մենք փլուզեցինք, հիմա ունենք առեւտրային բացասական հաշվեկշիռ՝ 2.8 մլրդ դոլարի տարբերությամբ։ Սա չզարգացող երկրի կարգավիճակ է, եւ այս բացը լրացվում է դրսից եկող տրանսֆերտներով եւ վարկերով։ Եվ այս վիճակում մեր վերադարձը շատ կարեւոր է, դրա համար մենք հավաքել ենք մեր վերջին կոպեկներն ու մասնակցում ենք ընտրություններին, եկել ենք ասենք, ժողովուրդ, մենք կանք, եւ մեզ օգնել, նշանակում է օգնել ձեզ։

-ՌԴ-ում կոմունիստներն ավանդաբար ունեն լուրջ էլեկտորատ, եւ այս ընտրություններում էլ երկրորդ հորիզոնականում էր։ Հայաստանում Կոմկուսը թույլ է, ինչո՞ւ։

-ՌԴ ժողովրդի առնվազն ¼ -ն ունի կոմունիստական մտածողություն։ Բացի այդ, ՌԴ-ի Կոմկուսը 1993 թվականին հայտնվեց խորհրդարանում, դրանից հետո միշտ պառլամենտում է, եւ կար ժամանակ, երբ կոմունիստներն ունեին 159 մանդատ։ Երկու գումարման խորհրդարանի նախագահ եղել է կոմունիստ՝ Սելեզնյովը։ Ունենալով այդ ռեսուրսը՝ Կոմկուսն  ուներ նաեւ 22 գուբերնատոր, հետեւաբար ֆինանսական ռեսուրսներ եւ լծակներ։ Ամեն պատգամավոր ունի 5 օգնական, որոնք վարձատրվում են, պատկերացրեք 159 անգամ 5, մոտ 800 մարդ աշխատավարձ էր ստանում պետության հաշվին։ Իսկ Հայաստանում ամենահալածված քաղաքական ուժը Կոմկուսն է։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ բոլորը, որ այսօր իշխանության են, եղել են կոմունիստ, եւ այսօր մերժում են իրենց վարքագծով, որ նման կուսակցություն եղել է։ Պատկերացրեք, հիմա Կոմկուսի որեւէ անդամ չկա, որ պաշտոն ունենա։ Ի՞նչ կխանգարեր, որ ԱԳՆ-ն հաշվի առներ սոցիալիստական, կոմունիստական երկրների իրավիճակը եւ կոմունիստ դեսպան նշանակեր այդ երկրներում։ Նրանք ավելի նվիրված կաշխատեին։

-Բայց ՀՀՇ-ն, երբ եկավ իշխանության եւ նոր կադրերով համալրեց բոլոր ոլորտները, տեսնելով, որ առանց նախկին կադրերի հնարավոր չէ, ետ բերեց շատերին, օրինակ, Վլադիմիր Մովսիսյանին, Գագիկ Մարտիրոսյանին եւ այլոց։

-Եվ չէին էլ կարող չբերել, որովհետեւ այն ժամանակ հասարակության 6-ից մեկը կոմունիստ էր։ Իսկ այսօր մեր շարքերում դեռ կոմունիստական կուսակցությանն անդամակցող մեկը պաշտոն չունի, սա էլ է վերաբերմունքի հարց է, սա էլ ժխտողականության դրսեւորում է։

-Իսկ համագործակցությունն ո՞ւմ հետ եք պատկերացնում։

-Առաջին հերթին այն ուժերի, ովքեր մեզ գաղափարապես մոտ են. սոցիալիստական, մարքսիստական, Մայր հայրենիք. սրանք կուսակցություններ են, որ մեզանից են սերվել։

-Եթե ամփոփենք, քանի՞ տոկոսի հավակնություն ունեք։

-Ես կարծում եմ, որ մեք  առնվազն 10 տոկոս ձայն կստանանք, որովհետեւ այսօր 500 հազար թոշակառու կա, 50 տոկոսից ավելին աղքատ եւ կիսաաղքատ վիճակում է ապրում։

-Բայց շատ լավ հասկանալով այսօրվա իրականությունը, նրանք չե՞ն գերադասի վերցնել ընտրակաշառք եւ ընտրել իշխանական կուսակցություններին, լուծելով տվյալ օրվա հացի խնդիրը։

-Գուցե մի մասը վերցնի ընտրակաշառք, բայց այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պետք է տնտեսական քաղաքականությունը փոխել, կընտրեն մեզ։

Զրուցեց Դիանա Մարկոսյանը