Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը ընթացք է տվել 84 հաղորդման

Պաշտոնական
781abd319d962b669ca35fe85ff7a531

ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում` 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-նն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:

Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 154/2-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։