Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախնական տվյալներ

Պաշտոնական
51b223df4ceeec6e7b4167aa5bf5798a

ԿԸՀ-ն ներկայացրել է տվյալներ ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների հիման վրա։ Ըստ այդմ պատկերն այսպիսին է

«Բարգավաճ Հայաստան»-29.57%
«Ժառանգություն»-2.98 %
Հայ ազգային կոնգրես-3.61%
Հայ հեղափոխական դաշնակցություն-5.21%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն-0.23%
Կոմունիստական կուսակցություն-0.72 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն-52.87%
«Միավորված հայեր» կուսակցություն-0.18%
«Օրինաց երկիր» կուսակցություն-4.62%:

/ժամը 3-ի տվյալներ/

ԿԸՀ-ը ստացել է 20 դիմում-ահազանգ, որոնցից 17-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից եւ վերաբերել են դրոշմակնիքի նյութի օքսիդացմանը։

«Թրանսփարենսի ինտերնեյշընալը» տեղեկացրել է, որ հակերային հարձակման է ենթարկվել ահազանգերի քարտեզը՝ iditord-ը։ Մեկ ժամ անց կայքը վերականգնվել է։ ՀԱԿ-ը եւս ահազանգել է դրոշմակնիքների թանաքի մասին։ Իսկ ահա ԿԸՀ դիմած ՀՀԿ փոխնախագահը բողոքել է, թե ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը ՚Կենտրոն՚ հեռուստաընկերությամբ հակաքարոզչություն է արել ընդդեմ ՀՀԿ-ի։

41 ընտրատեղամասերից 20-ում գրավոր դիմում չի գրանցվել։

Մյուսներից ստացվել է 30 դիմում -բողոք։

Հետեւեք նոր տվյալներին այստեղ