Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը շնորհավորեց Ֆրանսիայի նախագահին

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Օլանդ,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Ֆրանսիայի եղբայրական ժողովուրդը հաջողությամբ կլուծի հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ կարձանագրի առաջընթաց տնտեսության բոլոր բնագավառներում:

Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հավասարակշռված դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մեծապես նպաստում է ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ երկրի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»: