A
A
Սարգսյանն այլեւս կիջեւանի՞ «Եվրոպայում»
Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում «Եվրոպա» նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են <<Արդշինինվեստբանկի>> նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը։