Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ է տեղափոխվել Քաշաթաղ, բայց ամուսնացած չէ

Հասարակություն
2f93d5643560da02f889aea0986dcacf

22-ամյա Հայկազ Մակարյանը պատրաստ է գնալ եւ ապրել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, սակայն նրան մերժել են:
«Ա1+»-ի հետ զրույցում ծնողազուրկ երիտասարդը պատմեց, որ մերժման պատճառը եղել է այն, որ ինքը կին եւ երեխաներ չունի, իսկ ըստ Քաշաթաղի վերաբնակեցման ծրագրի` այստեղ կարող են տեղափոխվել միայն ընտանիքներով:
Քաշաթաղ տեղափոխվելու համար, ըստ Հայկազ Մակարյանի, իրեն փորձել է օժանդակել գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Այժմ երիտասարդն `ապրում է վարձով: Ի դեպ, մայիսի 10-ին նա պետք է լքի այդ տունը, քանի որ այլեւս չի կարող վճարել վարձը:

Ի դեպ, մայիսի 6-ին ընտրություններին նա չի կարողացել մասնակցել, քանի որ ոչ մի տեղ գրանցված չէ: Իր խնդրի լուծման համար նա դիմել է Սերժ Սարգսյանից մինչեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, սակայն ոչ մի պատասխան: Այնուամենայնիվ, Հայկազ Մարկոսյանը վստահ է, որ ի տարբերություն շատ շատերի, Սերժ Սարգսյանը նրան կլսեր եւ կարձագանքեր իր նամակներին, եթե նրան այդ մասին տեղյակ պահեին:
Տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների Հայկազ Մարկոսյանը 2 տարվա ընթացքում ուղարկել է 2850 դիմում, որոնցից միայն 43 դիմում-նամակ` Սերժ Սարգսյանին։ Երիտասարդ գրողն իրեն համարում է Գարեգին Նժդեհի գաղափարների հետնորդ եւ կրող:

Հայկազ Մակարյանը չի հավատում, որ ՀՀԿ-ն այսօր իսկապես նժդեհյան գաղափարների կրողն է: «Եթե կա մեկը, որը լիարժեք տիրապետում է Գարեգին Նժդեհի գաղափարներին, դա Սերժ Սարգսյանն է: Ես գրել եմ նրան, որ Ձեր կողքին այսօր մարդիկ են, որոնք չպետք է լինեին, որոնք կեղեքում են նաեւ ամբողջ պետական ապարատը: Այս մարդիկ չեն կարող գնահատել Նժդեհի այն միտքը, որ. «Նվիրաբերվիր թշվառիդ անմնացորդ, քանզի քո Աստվածը թշվառի Աստվածն է»,- ընդգծեց նա` հույս հայտնելով, որ կգա այն օրը, երբ իրեն էլ կլսեն ու իր փոքրիկ խնդիրն լուծում կստանա:


Ի դեպ, երիտասարդը գրել է ավելի քան 1200 բանաստեղծություն, 4 նովել:
Նրա ստեղծագործություններից «Պարոն Խելագարը» 2010թ. տպագրվել է 20 օրինակով: Հայկազ Մակարյանին այս հարցում օգնել է ինչպես «Սերնդապահ» կազմակերպության նախագահ Անահիտ Ցոգոլակյանը, այնպես էլ հաղորդավար-դերասան Հովհաննես Ազոյանը: