Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտավոր են ի գիտություն ընդունել

Պաշտոնական
93de99d21a0b5c872c1e17964739ace4

ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։

Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։ 2011 թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունն իրականացրել և ամփոփել է 112 ստուգում։ 2008-2011 թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 9 մլրդ 70 մլն 9 հազար 400 դրամ և վերաձևակերպվել 2 մլրդ 316 մլն 760 հազար 700 դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ 2011 թ. տեսչության աշխատողների հիմնական ջանքերն ուղղված են եղել սոցիալական ոլորտին, մասնավորապես` կենսաթոշակի վճարման համակարգում տեղ գտած թերությունների վերացմանը, ցուցակների ճշգրտմանը։