Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն գազալցակայանում

Հասարակություն
15ed92772b2f78bbc8385723c3d29928

Այսօր, ժամը 14.20-ին Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված "ՎԷԱ ԳԱԶ" ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության եվ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել "Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ի եւ պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է "Գազ 2402" մակնիշի 01 ստ 833 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետեւանքով հարակից կայանված "Վազ 2109" մակնիշի 26 ԼՍ 238 պետհամարանիշով ավտոմեքենան վնասվել է: Ապակու բեկորների հարվածից վարորդ, 1972 թ. ծնված Ա. Հարությունյանը աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Պայթյունի հետեվանքով վնասվել են նաեւ "ԲՄՎ" մակնիշի 10 ՍՏ 351 եւ "Վազ 2110" մակնիշի 09 ԼՍ 002 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։