Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Նշանի հարցով հանդիպել է դատախազին

Պաշտոնական
0523bf7544b51d6bd9d5480fd6f5bc7a

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին:

Երկուստեք արձանագրվել է հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաև նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը քննարկեցին նաև Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման և ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: