Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի ողջույններն է փոխանցել

Պաշտոնական
03aef133ddc0d9cb39efef3c5a4914ee

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց փոխնախագահին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄԷ փոխնախագահը հաջողություն է մաղթել դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը: