Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը պարգեւներ հանձնեց

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից: Այս մասին հայտնում է ԼՂՀ Նախագահի մամլո ծառայությունը։