Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Պաշտոնական
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատ¬մության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Ստեփան Պողոսյանի որդի Կարո Պողոսյանը:

Հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 17-ին, Երևան, Սայաթ-Նովա 29, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ մայիսի 20-ին՝ ժամը 12-14-ը, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին: Այս մասին հայտնում են կառավարական հանձնաժողովից: