Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ցավակցեց Պողոսյաններին

Պաշտոնական
266e5f03023a123173339cf734dc1663

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:

Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:

Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»: