Հաջորդ այցը՝ աշնանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքե¬լության ավարտի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել IFAD-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքի վերաբերյալ, արծարծվել են դրանց հետագա իրագործմանն առնչվող հարցեր: Պարոն Պեդերսենը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է IFAD-ի պատվիրակության հաջորդ այցը` համագործակցության հեռանկարային ուղղությունները և նոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր-նամակ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման գործում 15-ամյա արդյունավետ համագործակցության, Հայաստանի 6 ծրագրերի հաջող կառա¬վարման, գյուղական ֆինանսական ծրագրերում նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև անձնական ու մասնագիտական բարձր որակների համար: