Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Երիցյանի հայտարարությունը

Պաշտոնական
9097845b0f726e3da205ed4347d26c82

Արմեն Երիցյանը կեղտոտ հերյուրանք ու քաղաքական սադրանք է համարում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Արմեն Երիցյանը բջջայինով հարվածել է» տպագրվածքը:

«Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է, և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրան վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Ես այդ հերհյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ»,- իր հայտարարության մեջ նշել է Արտակարգ իրավիճակների նախարարը:

Ըստ թերթի՝ օրերս Արթուր Բաղդասարյանը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից` դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին,  հայհոյել նրան` միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է:


Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին: