A
A
Խաչատուրովը հանդիպել է Նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: