Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլի ձեթ են բաժանելու

Պաշտոնական
ddefebc5bf87618916dffcbfcaa101a9

Փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արևածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ, որի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար ընտանիքի կտրամադրվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ։

Տոնի նախօրեին

Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել է մոտ 6 մլն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր - Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին` ավելի քան 4.7 մլն, «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` ավելի քան 4 մլն դրամ։

Բանկի վրա բեռ չի ավելանա

Կառավարության որոշմամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրվող վարկային ծրագրերի գծով տրամադրվող ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ներդրվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, ինչի շնորհիվ ընկերության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի ավելանա, և սակագները չեն բարձրանա։

«Սթրեսը» մասնավորեցվում է

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Սթրես կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, ինչի շնորհիվ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը։

Փախստականների համար

Կառավարությունը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց գույքային հարաբերությունները կարգավորող իր երեք նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ` շահառու հանդիսացող քաղաքացիներին հնարավորություն տալով առանց նոտարական վավերացման կնքել նվիրատվության պայմանագրեր։