Պարաֆինովիչի պատվիրակությունը ՝ ՊԵԿ-ում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ֆինանսների փոխնախարար Անդրեյ Պարաֆինովիչի գլխավորած պատվիրակությանը:
Լեհաստանի պատվիրակության ղեկավար Անդրեյ Պարաֆինովիչը նկատել է, որ երկու կառույցները շատ ընդհանրություններ ունեն. «Հայաստանում և Լեհաստանում հարկային տեսչությունները գործում են նույն մեխանիզմով` հարկատուին մատուցելով ծառայություններ: Նաև նմանատիպ նախադրյալներ և նույնաննման տեսակետեր ունենք համակարգի հետագա զարգացման վերաբերյալ»:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև փորձագետների մակարդակով քննարկել համագործակցության հետագա քայլերը: Կոմիտեի ղեկավարությանը հետաքրքել է Լեհաստանի հայտարագրման նոր մոդելը, իսկ լեհ գործընկերներին հետաքրքել է մեր հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկումը: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Լեհաստանի գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել: Ի դեպ, մեր երկրի կինոլոգիական կենտրոնի ստեղծման գործում մեծ ներդրում ունի հենց Լեհաստանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։