Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1300 կրակոց՝ մեկ շաբաթում

Պաշտոնական
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Այս մասին հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։