A
A
Հատուկ ներկայացուցիչը Երեւանում է
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այդ մասին տեղեկացնոսմ է նախարարության մամլո ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: