Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենավառ տոնն՝ ըստ Հովիկ Աբրահամյանի

Պաշտոնական
f9ce5bb123097c439fb0bc78b61a90ae

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը
հունիսի 1-ի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով.

«Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ամենավառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաեւ պարտավորեցնող է, քանզի բոլորինս է արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատվությունը:

Կրկին շնորհավորելով արեւաշող այս տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին լիարժեք ու երջանիկ մանկություն, ծնողների անսահման սեր ու գուրգուրանք, երազանքների իրականացում, անամպ երկինք»: