Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ ջերմություն՝ հեռվից հեռու

Պաշտոնական
13e08d0386592293576f18234d873d96

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Սարգսյանը կարևորել է Արգենտինայի ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը:

Նրանք գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության և վստահության վրա հիմնված համագործակցության մասին:
Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու և հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար: