Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնհրկիզման փորձ նախագահականի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
042034aed24511bf90b133f0aa4faecf

Հրազդան քաղաքի բնակիչ Մխիթար Ալումյանը նախագահական նստավայրի դիմաց փորձել է բենզինով ինքնահրկիզվել: Ոստիկանները կանխել են փորձը: Մխիթար Ալումյանը շուրջ 14 տարի աշխատել է Հրազդանի «Էներգաբլոկ» ձեռնարկությունում, սակայն նրան ազատել են աշխատանքից: Տնօրինությունը հրաժարվել է վճարել նաեւ աշխատավարձը եւ հավելավճարները:Մինչ հոկտեմբերի 10-ը 34-ամյա Մխիթար Ալումյանը Հրազդանի ոստիկանության ՊՊՎ աշխատակից է եղել:

Մխիթար Ալումյանի ընտանիքը սոցիալապես անապահով է, նա ունի 5անչափահաս երեխա: Նրանցից մեկը հաշմանդամ է, որին բուժելու համար է ինքը պահանջում գումարը։

Մանրամասները ԳԱԼԱ ՀԸ տեսանյութում։